Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլն է ընթանում
Աշխարհ
Երևանի ժամանակով ժամը 14-ի դրությամբ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը չի գերազանցում 21.5 տոկոսը: Ընտրությունների առաջին փուլի ժամանակ մասնակցության ցուցանիշն ավելի ցածր է եղել: Արդյուքնում առաջին փուլն անցել է ռեկորդային ցածր՝ 57.5 տոկոս ցուցանիշով այն դեպքում, երբ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների շուրջ 80 տոկոսը:
Հարցումների համաձայն՝ նախագահ Օլանդի կուսակիցները մեծամասնություն կկազմեն խորհրդարանում:
Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունիսի 10-ին: Նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակցությունը ստացել էր 46%, իսկ նախկին նախագահ Սարկոզիի կուսակցությունը ստացել էր ընտրողների 34%-ի ձայնը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ