Նորից եկեղեցի է պայթեցվել Նիգերիայում
Աշխարհ
Երկու պայթյուն է տեղի ունեցել Նիգերիայի հյուսիսում գտնվող երկու եկեղեցիներում, հաղորդում է BBC–ն։
Պայթյունները տեղի են ունեցել Կանուդա նահանգի Զարիա քաղաքում։
Զոհերի և տուժածների մասին տեղեկությունների չի հաղորդվում։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը որևէ մեկը դեռ չի ստանձնել, թեև ծայրահեղ իսլամիստական «Բոկո Խարամ» խմբավորումը, որը ցանկանում է Նիգերիայի ողջ տարածքում շարիաթի հաստատումը, արդեն մի քանի խոշոր ահաբեկչություններ է իրականացրել, այդ թվում եկեղեցիներում։
Նիգերիայում հաճախ է մուսուլմանների և քրիստոնյաների միջև կրոնական բախումներ տեղի ունենում, որի պատճառով ամեն տարի մի քանի հարյուր մարդ է զոհվում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ