Ձերբակալվել են Եգիպտոս ժամանած մի խումբ արաբներ
Աշխարհ
Ձերբակալվել են արաբական մի քանի երկրներից Եգիպտոս ժամանած մի խումբ քաղաքացիներ, որոնք ահաբեկչական գործողություններ էին ծրագրել Եգիպտոսի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները հրապարակելուց հետո, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ-ը՝ հղում անելով եգիտական ԶԼՄ–ներին։
Եգիպտոսի անվտանգության ուժերը ձերբակալել են 22 մարդ, այդ թվում սիրիացիներ, պաղեստինցիներ, հորդանանցիներ, որոնք նախագահական ընտրություններից հետո երկրի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում ընտրությունների ավարտից հետո։ Նրանց մոտ հայտնաբերվել է զենք և զինամթերք։
Ավելի վաղ եգիպտական ԶԼՄ–ները տեղեկություններ էին հայտնել Եգիպտոս ժամանած ծայրահեղական խմբավորման ենթադրյալ ահաբեկիչների վերաբերյալ, որոնց նպատակն է ապակայունացնել Եգիպտոսը։
Հիշեցնենք, որ այսօր Եգիպտոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվում, որին մասնակցում են երկու թեկնածուներ՝ Հոսնի Մուբարաքի նախկին դաշնակից ու նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը և «Մահմեդական եղբայրներ» կուսակցության առաջնորդ Մուհամեդ Մուրսին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ