Ընդդիմությունը կոչ է արել ՄԱԿ-ին՝ զինված խաղաղապահներ ուղարկել Սիրիա
Մերձավոր Արևելք
Սիրիայի Ազգային խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ին՝ զինված խաղաղապահներ ուղարկել Սիրիա և ափսոսանք է հայտնել Սիրիայում ՄԱԿ–ի դիտորդական գործունեությունը դադարեցնելու կապակցությամբ։ Սիրիայի Ազգային խորհուրդը «անակնկալ է» համարել միջազգային դիտորդական առաքելության ղեկավարի նման որոշումը։
«Դիտորդների աշխատանքի կասեցումը ծառայում է հանցավոր ռեժիմի շահերին և Սիրիայի ժողովրդին զրկում է պաշտպանված զգալու վերջին հույսից», – նշված է Ազգային խորհրդի հայտարարությունում։
Սիրիայի Ազգային խորհուրդը ՄԱԿ–ի Անվտանգության խոհրդին կոչ է արել «անմիջական միջամտություն» ցուցաբերել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև կոչ է արել՝ ընդունել ՄԱԿ–ի կանոնադրության 7–րդ գլուխը և զինել միջազգային դիտորդներին իրենց անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ Սիրիայում ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը դիտորդական գործունեությունը դադարեցրել է լայնածավալ բռնությունների տարածման պատճառով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)