Քադաֆիի որդուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել
Աշխարհ
Ամբոխը հավաքվել է Լիբիայի Զինթանե քաղաքի օդանավակայանի թռիչքուղու մոտակայքում, որտեղ վայրէջք է կատարել Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ–Իսլամին բերած ինքնաթիռը։ Հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Ամբոխը խոչընդոտել է իշխանության ներկայացուցիչներին Քադաֆիի որդուն և նրա հետ ձերբակալվածներին դուրս բերել ինքնաթիռից։ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդն այսօր հայտարարել է, որ Սեյֆ ալ–Իսլամը ձերբակալվել է Լիբիա–Նիգեր ընդհանուր սահմանը հատելու պահին։ Լիբիական հեռուստատեսությամբ ցուցադրվել է մի փոքր հատված, որտեղ պատկերված անձնավորությունը նման է եղել Քադաֆիի որդուն. նրա ձեռքի մի քանի մատներ վիրակապված են եղել։ Հաագայի Միջազգային դատարանը հաստատել է Քադաֆիի որդու ձերբակալման մասին լուրը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ