Աշխարհի վերջը՝ գիտական տեսանկյունից
Հասարակություն
2012 թվականին աշխարհի վերջի թեման ամենաքննարկվողներից մեկն է գիտական շրջանակներում։ Մի շարք առաջատար բնապահպանների, կենսաբանների, երկրաբանների ու հնէաբանների կարծիքով՝ Ապոկալիպսիսի գաղափարն այդքան էլ երևակայական չէ։ Նրանք կարծում են, որ աշխարհի վերջի պատճառները հնարավոր է բացատրել գիտական տեսանկյունից։
Գիտնականների պնդմամբ՝ աշխարհի վերջի՝ իրականություն դառնալուն նպաստում են հենց մարդիկ։ Բնապահպանները կանխատեսում են, որ երկրագնդի վիճակը վատթարանալու է, բնական պաշարների ծավալը կտրուկ նվազելու, իսկ բնակչության թիվը՝ աճելու։ Որոշ գիտնականներ կարծում են նաև, որ դրան որոշակիորեն կնպաստի գլոբալ տաքացումը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը