Ուժեղ երկրաշարժ՝ Ճապոնիայի ափամերձ շրջաններում
Աշխարհ
6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Հոնսյու կղզու արևելյան ափերի մոտ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 31 կմ խորության վրա՝ Օֆունատո քաղաքից 28 կմ հարավ–արևելք։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունն արձանագրել է փոքր–ինչ այլ ուժգնություն՝ 6.1 մագնիտուդ։
Նախնական տվյալներով՝ լուրջ ավերածությունների և ցունամիի վտանգ չկա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ