Տիեզերք է թռել առաջին չին տիեզերագնացուհին
Գիտություն և Մշակույթ
Չինաստանն առաջին անգամ տիեզերք է ուղարկել կին տիեզերագնաց՝ 33-ամյա Լյու Յանին։ 2012 թվականի հունիսի 16-ին «Չանչժյեն 2F» կրիչ հրթիռը մեկնարկել է Ցզյուցզյուանյ տիեզերակայանից «Շենյչժյոու-9» կառավարվող տիեզերանավով։
Անձնակազմը բաղկացած է երեք հոգուց։ Նրանք մերձերկրյա ուղեծրում 10 օր կանցկացնեն։
Չինաստանն իր տիեզերական ծրագիրը մեկնարկել է 1956 թվականին։ 2003-ին տիեզերք է ուղարկվել առաջին չին տիեզերագնացը՝ Ցզին Հայպենը։
Վալենտինա Տերեշկովայի՝ 1963 թվականի թռիչքից ի վեր, տիեզերք է թռել ավելի քան 50 կին, որից մոտ 40-ը՝ ԱՄՆ-ից։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում