Նախագահական ընտրություններում հաղթել է մեր թեկնածուն. «Մուսուլման եղբայրներ»
Մերձավոր Արևելք
«Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժումը հայտարարեց Եգիպտոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր թեկնածուի հաղթանակի մասին: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Մահմեդ Մուրսիի շտաբի տվյալներով, իր համար քվեարկել է ընտրողների 52.5%, իսկ Հոսնի Մուբարակի կառավարության նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի օգտին՝ 47.5 %-ը: Այս տվյալները ստացվել են 98% քվեաթերթիկների հաշվարկից հետո, պնդում են «Մուսուլման եղբայրներ»-ը:
Ընտրությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան և, թե երբ կլինեն՝ պարզ չէ: Մայիսի 23-24-ը ընտրությունների առաջին փուլի լիդերներին որոշելու համար պահանջվեց 4 օր:
Հիշեցնենք, որ քվեարկությունից անմիջապես հետո Եգիպտոսի գերագույն ռազմական խորհուրդը հայտարարել է սահմանադրական փոփոխությունների և ժամանակավոր սահմանադրության մասին: Խորհուրդը ստանձնել է օրենսդրական գործառույթ և որոշել նոր սահմանադրության գրման և ընդունման ժամանակցույցը:
Շաֆիկը հանդիսանում է զինվորական խորհրդի թեկնածուն: Ինչպես նշում է Agence France-Presse-ը նրա շտաբի ներկայացուցիչները ընտրության արդյունքներից շնցված են եղել և հրաժարվել են մեկնաբանություններից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)