Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում է
Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Չավուշօղլուն կմասնակցի Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են եռակողմ համագործակցությանը, տրանսպորտի, էներգետիկայի, մաքսակետերի և այլ ոլորտներում տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտից հետո նախարարները համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն