Պակիստանում ուսանողական ավտոբուս է պայթել
Աշխարհ
Այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել Պակիստանի Քվեթթա քաղաքում, մահացել է 3, վիրավորվել՝ 35 մարդ, հաղորդում է GEO-TV հեռուստաընկերությունը։
Հեռակառավարմամբ աշխատող ռումբը գործարկվել է, երբ ճանապարհով անցնում էր Բելուջիստանի համալսարանի ուսանողական ավտոբուսը. վիրավորներն ու զոհվածները բոլորն ուսանողներ են։ Պայթյունը հետևանքով տուժել են երթևեկող այլ մեքենաներ ևս, դրանց վարորդները նույնպես վիրավորվել են։
Պակիստանի ահաբեկչական ոչ մի խմբավորում պայթյունն իրականացնելու պատասխանատվություն չի վերցրել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ