Մասսայական անկարգություններ Թունիսում
Աշխարհ
Մասսայական անկարգություններ են տեղի ունեցել Թունիսում: Ծայրահեղ ազգայնականները հարձակվել են Nessma հեռուստաընկերության վրա, փորձել են կրակի տալ հեռուստաընկերության շենքը և նույնիսկ սպառնացել են ֆիզիկական հաշվահարդար տեսնել աշխատակիցների հետ:Սակայն ոստիկանությանը հաջողվել է արցունքաբեր գազի օգնությամբ կանխել նրանց գործողությունները: Մի քանի տասնյակ մուսուլման արմատականներ ձերբակալվել են:
Անկարգությունների պատճառ են դարձել Կանի հայտնի փառատոնի մրցանակակիր և նաև այլ շատ մրցանակներ ստացած մուլտֆիլմի ցուցադրումը, որը, ըստ իսլամիստների, վիրավորում է նրանց կրոնական զգացմունքները, անարգվում է Աստված: Անիմացիոն այս ֆիլմը պատմում է
Իրանի պատմության և այդ թվում իսլամական հեղափոխության մասին: Մասնավորապես բողոքի պատճառ է դարձել այն սցենարը, որտեղ Աստված խոսում է ֆիլմի հերոսուհու հետ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ