Փակվել է թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն
Թուրքիա
Gazeteport կայքը հաղորդում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնության տապալումից հետո Թուրքիայում փակվել է թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն:
Թուրքիայի բարձրագույն ուսումնական խորհրդի կազմում 2003-ին ստեղծված Հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեի պարտականությունն էր բարձրագույն ուսումնական հաստատություններում հայ-թուրքական հարաբերությունների, հայկական մշակույթի, քաղաքականության եւ հասարակության կառուցվածքի եւ պատմության վերաբերյալ գիտական տեսանկյունից ուսումնասիրություններ իրականացնելը եւ դրանք հասարակությանը ներկայացնել:
Կոմիտեի կազմում եղել են Բարձրագույն ուսումնական խորհրդի 2 անդամ, հայկական եւ կովկասյան հետազոտությունների հետ կապված 7 գիտնական եւ պետական ու ոչ պետական կառույցներում աշխատող 5 փորձագետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)