Եգիպտոսի սահմանին փոխհրաձգության պատճառով իսրայելցի է սպանվել
Մերձավոր Արևելք
Երկուշաբթի օրը Եգիպտոսի սահմանից մոտ ոչ շատ հեռու գտնվող Էլաթ քաղաքում փոխհրաձգության պատճառով մեկ իսրայելցի է սպանվել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ին: Նրա խոսքերով, պաղեստինյան երեք զինյալներ Եգիպտոսից ներխուժել են Իսրայելի տարածք և կրակ բաց արել դեպի իսրայելական կողմը, ուր աշխատում էին սահմանային ցանկապատի կառուցման վրա: Զինյալները պատասխան կրակով չեզոքացվել են, սակայն սպանվել են, թե վիրավորվել՝ դեռ պարզվում է, հաղորդում է գործակալության զրուցակիցը:
Իսրայելյան բանակը պաշտոնապես դեռ չի մեկնաբանում տեղի ունեցածը: Չի հաղորդվում նաև, թե ով է եղել սպանված իսրայելցին:
Զինվորականները փակել են Էլաթ տանող ճանապարհը։ Որոնողական աշխատանքները շարունակվում են: Չի բացառվում, որ Իսրայելյի տարածք կարող էին ներխուժած լինել այլ զինյալներ ևս:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)