Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը Firebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումները ՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին 

Նանսենի այգում շինարարությունը չեն դադարեցնի մինչև քաղաքապետարանից չկարգադրեն

Հասարակություն

Նանսենի այգում կառուցվող թանգարանի շինարարությունը չի կասեցվելու մինչև քաղաքապետարանից համապատասխան հրահանգ չլինի։ Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի հայտարարություն արեց կառուցապատումն իրականացնող Ժորա Սարգսյանը։ «Քաղաքապետարանն է ասել՝ սարքեք, ինքն էլ պիտի դադարեցնելու հրաման տա, դուք ձեր հարցերն իրենց հետ լուծեք։ Ու ձերոնց էլ ասեք՝ չփորձեն գալ ու մեր աշխատանքները խանգարել»,-ասաց նա։ Առավոտյան նա և մի քանի բանվոր եկել էին երեկ սկսված փորման աշխատանքները շարունակելու։

Հավաքված բնակիչները ևս հորդորում էին կառուցապատողին դադարեցնել աշխատանքները մինչև քաղաքապետարանի պատասխանը։ 

Մեր հարցին, թե ինչու հանրությունը չի իրազեկվել, որ այգում շինարարություն է իրականացվելու, Ժորա Սարգսյանն ասաց. «Մենք որ եկել ենք տարածքը չափելու ու ցուցանակները դրել ենք, բոլոր մոտեցողներին սիրով բացատրել ենք, որ Նանսենի թանգարան է լինելու էստեղ, ու բոլորն էլ շատ գոհ գնացել են»։ 

Սակայն այլ բան էին վկայում աստիճանաբար հավաքվող բնակիչները։ Նրանք ասացին, որ իրենցից ոչ մեկը նախապես տեղյակ չի եղել, որ այդտեղ պատրաստվում են թանգարան կառուցել, թեև ամեն օր լինում են այգում։ Նրանք նաև անվստահությամբ են վերաբերվում հավաստիացումներին, որ այդտեղ թանգարան է կառուցվելու։

«Ես ի՞նչ իմանամ, որ թանգարան է լինելու։ Վերջում կամ ինչ-որ մեկի օբյեկտն է դառնալու, կամ էլ, ոնց որ սովորաբար են անում, մի երկու տարուց կասեն, թե թանգարանը չէր գործում, մարդ չէր մտնում, փակում ենք ու սրճարան ենք սարքում։ Օրինակն աչքերիս առաջ է. Գայի արձանի կողքին ձմեռային այգի էին սարքելու, ցուցանակն էլ կար, գնացեք տեսեք՝ սուպերմարկետ են սարքել, հետևն էլ նորից ինչ-որ խանութ են սարքում»,-ասաց բնակիչներից մեկը։

«Հա, Նանսենի համար թանգարան են սարքում՝ լավ են անում, բան չունեմ ասելու, բայց ինչի՞ հենց այգու մեջտեղում։ Չեմ հասկանում՝ ուրիշ տեղ չկա՞։ Թող գնան մի ամայի տեղ սարքեն, տարածքն էլ բարեկարգեն, ծառեր տնկեն կողքը, ժողովուրդն էլ կուրախանա, որ մի լավ բան արեցին, ինչի՞ են ուզում անպայման այգին փչացնել»,-վրդովմունքով ասաց մեկ ուրիշը։

Բնակիչները նշում են, որ հենց այգու կողքի շենքի առաջին հարկում մի մեծ տարածք անտերության է մատնված, դռներ ու պատուհաններ չկան, աղբանոցի ու հասարակական զուգարանի է վերածվել։ Նրանք առաջարկում են հենց այդ տարածքը մաքրել, վերանորոգել և սարքել Նանսենի թանգարան։

Մեր զրույցի ընթացքում Ժորա Սարգսյանին զանգեցին քաղաքապետարանից։ Ինչպես մեզ ասաց Սարգսյանը՝ նրան հաղորդեցին, որ քաղաքապետարանը կիրականացնի հանրային լսումներ՝ շրջակայքի բնակչության կարծիքն իմանալու համար, և հրահանգեցին շարունակել աշխատանքները։

Մեր հարցին, թե ինչո՞ւ են պատրաստվում շարունակել աշխատանքները, եթե քաղաքապետարանն ինքն էլ է ընդունում, որ դեռ բնակիչներն այդ շինարարությանը հավանություն չեն տվել, Սարգսյանն ասաց. «Դե թեթև գործերը կանենք, հո մարդիկ պարապ չե՞ն կանգնելու, կաշխատենք, իսկ եթե ասեն, որ չի սարքվելու, էլ չենք աշխատի»։ Ըստ հաղորդմամբ՝ շինարարությունն ավարտին հասցնելու համար իրենց երեք ամիս է տրվել։

Սարգսյանն ու աշխատողներից մեկն ակտիվորեն փորձում էին ապացուցել, որ տարածքում անգամ ծաղիկներ չեն եղել։ «Եկեք տեսեք, ցուցանակի վրա հին նկարն էլ կա մինչև փորելը։ Տեսեք, որ ոչ մի ծաղիկ չի եղել, իսկ ձերոնք երեկ եկել ասում են, որ էստեղ ծաղիկներ կային»,-ասաց Սարգսյանը։

Բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, «Անցած տարի էստեղ էնպիսի ծաղիկներ կային, էս տարի երևի նախօրոք գիտեին, որ բան են սարքելու, դրա համար կանաչապատման տնօրենը չթողեց, որ էդ կողմը ծաղիկներ դնեն։ Նայեք, բոլոր տեղերում ծաղիկները ցանել են, էդքան տեղում՝ չէ։ Ասում են՝ շինարարությունն էս կողքի ատամնաբուժարանի տերն  է անում,, ախպերն էլ դատախազ է, ազգանունը Եսայան է, թե ով է՝ չեմ իմանում։ Էս ատամնաբուժարանի տիրոջ մայրն էլ էս կողքի շենքում է ապրում, ինքն էլ չգիտեմ որտեղ տարածք է վերցրել, էլի շինարարություն է անում, իր համար բաներ է սարքում։ Էս թույլտվությունն էլ երևի դատախազ եղբայրն է դասավորել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունը
Ամենադիտված