Ո՞վ է կանգնած Նանսենի այգում ընթացող շինարարության հետևում
Հասարակություն
«Մե´նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում Աննա Շահնազարյանը գրում է.
«Հետաքրքիր փաստեր Նանսենի այգում կատարվող ապօրինիությունների ու դրանց հեղինակների մասին:
Այսպես, Սառա և Կառլեն Եսայանները, ովքեր հովանավորն են այդ այսպես կոչված թանգարանի, Ղարաբաղի Մեծ Շեն գյուղից են, գյուղում բարեգործություններ են արել, Կառլենի արձանն էլ տեղադրվել է գյուղում: Տղաներից մեկը՝ Լազար Եսայանը, ատամնաբույժ է, ատամնաբուժական ֆակուլտետի դեկանն է եղել Բժշկական համալսարանում, Նանսենի այգուն հարակից ատամնաբուժական կլինիայի սեփականատերն է: Տղաներից մյուսը՝ Ամեն Եսայանը, եղել է ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնականը, չնայած փորձեցի նոր ճշտել՝ արդյո՞ք նա Երևանի դատախազի տեղակալն է, ու չհաստատվեց այն ինֆորմացիան որ նա Երևանի դատախազի տեղակալն է: Տիկին Սառան ու իր ամուսինը այդ տարածքում, սեփական տուն են կարողացել կերտել, բազմահարկերի բակում: Մի 7-8 տարի առաջ՝ ոգևորվելով նույն այգու ծայրին հսկա ռեստորանային համալրի կառուցմամբ, փորձել են այգու տարածքում խանութ բացել, չեն կարողացել՝ բնակիչների ընդդիմանալու պատճառով: ԴԵ ՀԻՄԱ ՏԵՍԵՔ, ԹԵ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ում գրանտներն ա ՈՒՏՈՒՄ»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը