Եվրամիությունը հուլիսի 1-ից Իրանի նկատմամբ նավթային էմբարգո կհայտարարի
Իրան
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատարի մամլո քարտուղար Մայքլ Մաննը հաստատել է հուլիսի 1–ից Իրանի նկատմամբ նավթային էմբարգո հայտարարելու ԵՄ–ի մտադրությունը։
Մամլո քարտուղարի խոսքերով Ռուսաստանի և ԵՄ–ի միջև Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու հետ կապված տարաձայնությունը չի խանգարում սկզբունքային հարցերում կողմերի միասնական դիրքորոշմանը։
«Դա չի նշանակում, որ մենք համաձայն չենք Ռուսաստանի հետ բանակցություններում քննարկվող հիմնական հարցերի շուրջ», – Մաննի խոսքերը մեջբերում է Interfax–ը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի նկատամամբ պատժամիջոցներ կիրառելու առանձին որոշում ունի ինչպես ԱՄՆ–ը, այնպես ԵՄ–ը, որոնց կիրառումը Թեհրանին կստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ և ավելի լուրջ վերաբերմունք դրսևորել բանակցություններին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ