ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի ամառվա վերջին. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Տեսանյութեր
Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար մրցույթ հայտարարելու ամենահարմար ժամանակն ամառվա վերջն է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ եթե ընտրությունները հայտարարվեն այսօր, ապա դրանք կհամընկնեն ամառային արձակուրդների հետ:
Խոսելով ԵՊԲՀ ռեկտորի հավանական թեկնածուների մասին՝ Աշոտյանը նշեց, որ նրանց մասին կտեղեկանա, երբ ընթերցի հայկական մամուլը: «Մրցույթը լինելու է բաց, ոչ կանխորոշված, եւ դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր կբավարարեն համապատասխան ցենզը: Բժշկական աշխարհը հարուստ է կադրերով, բայց բուհի ռեկտորի աշխատանքը յուրահատուկ աշխատանք է և պահանջում է ոչ միայն գիտականություն, այլ նաեւ վարչարարություն, կառավարչական հմտություններ, մարդկանց հետ աշխատելու ռեսուրս և այլն: Ես շատ լավ ծանոթ եմ կադրային պոտենցիալին, արժանի թեկնածուներ շատ կան, և վստահ եմ, որ երբ համապատասխան մրցույթը հայտարարվի, կսատարենք ամենաարժանիին»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Վեջինիս խոսքերով՝ ԵՊԲՀ բնականոն գործունեությունը շարունակելու համար ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել նույն բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն