Նալբանդյանն ու Մամեդյարովը վճռական են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առումով
Հայաստան
Փարիզում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նալբանդյանն ու Մամեդյարովը վճռականություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքը շարունակելու և հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Արտգործնախարարները բանակցային մթնոլորտը բարելավվելու համար, փոխվստահության ավելացմանն ուղղված միջոցառումների իրականացման պատրաստակամություն են հայտնել։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են հակամարտության կարգավորման ուղիները, հետագա աշխատանքները՝ հումանիտար ոլորտում, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմների ուսումնասիրման, պատմամշակութային նշանակության կառույցների պահպանությանն առնչվող հարցերում: Նրանք խորը մտահոգություն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ և նկատել են, որ անհրաժեշտություն է 1994-ին հաստատված հրադադարի համաձայնագրի պահպանումը։
Նշենք նաև, որ ԵԱՀԿ-ն հանդիպման ավարտից հետո հայտարարությամբ է հանդես եկել, որում ընգծում են, որ հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի