Հովհաննես Սահակյանը ստացել է պատգամավորական մանդատը. ԿԸՀ
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2012թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բեգլարյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 1 արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ ԱԺ համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հովհաննես Միշայի Սահակյանին տալու վերաբերյալ: Այս մասին Լուրեր.com-ին հայտնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը