ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցելու է ՆԱՏՕ-ի ռազմավարական ռազմական գործընկերների ամենամյա համաժողովին
Արտաքին Քաղաքական
Ս.թ. հունիսի 17-ի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցելու է ՆԱՏՕ-ի ռազմավարական ռազմական գործընկերների ամենամյա համաժողովին, որն անց է կացվում Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո:
Համաժողովի ընթացքում, որը նախագահելու է վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ստեֆան Աբրիելը (Ֆրանսիայի ՌՕՈւ), քննարկվելու են ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը և պաշտպանական կարողությունների զարգացմանն առնչվող թեմաներ:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար