«Հարսնաքար»-ի միջադեպի քննությունը գտնվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության վարույթում
Հասարակություն
Լուրեր.com-ի տեղեկություններով՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի պատճառներն արդեն ամբողջովին բացահայտված են, ճշտված են միջադեպին մասնակցած բոլոր անձանց ինքնությունները և միջադեպի քննությունը գտնվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության վարույթում։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, երեկ՝ 23:00-ին, «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները, նրա իսկ ցուցումով, ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որը տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։
Նշենք նաև, որ Ավետյանը գտնվում է առողջական ծանր վիճակում. նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը