ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը
Հասարակություն
ԵԿՄ վարչության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի 10-րդ համագումարը, որն ամփոփել է անցած 2 տարվա աշխատանքներն ու ընտրել նոր վարչություն: ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը:
Ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ բոլոր փոփոխությունների նպատակն արեւելյան այս մարզաձեւի մասսայականացմանը եւ օլիմպիական գաղափարների տարածմանը նպաստելն է: Հայտարարության մեջ մատնանշվում է, որ առաջին անգամ ՀՀ ներկայացուցիչը այս հեղինակավոր մարզաձեւում օլիմպիական ուղեգիր է նվաճել եւ մասնակցելու է Լոնդոնի օլիմպիական խաղերին: Ֆեդերացիան հույս է հայտնում, որ միջազգային խոշոր մրցաշարերում ՀՀ ներկայացուցիչների հաղթանակներն այսուհետ պետք է դառնան սովորական՝ նկատելով, որ առաջընթացն այս ասպարեզում հատկապես ակնառու է դարձել վերջին երկու տարում, ինչ ֆեդերացիայի պատվավոր նախագահ է ընտրվել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Վերջին 2 տարում մարզաձեւի զարգացման համար լավագույն պայմաններ են ստեղծվել՝ մարզագույքի եւ հանդերձանքի ձեռք բերում, տեխնիկապես զինում եւ այլն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը