Դպրոցականները ՄԻՊ գրասենյակում ծանոթացան փախստականների իրավունքներին
Հասարակություն
Խոցելի խմբերի իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը նախ հակիրճ ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, լիազորությունների շրջանակը, պետական մարմիների հետ գրությունների գործընթացը: Հետո ներկայացրեց փախստականների վիճակը Հայաստանում` ինչ տոկոս են այսօր կազմում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք, ինչպիսի խնդիրներ ունեն: Սերգեյ Հարությունյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իր ռազմավարության մեջ ներառել է օրեսնդրական փոփոխություններ կապված փախստակաների խնդիրների հետ, բացի այդ աշխատակազմը համագործակցում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ փախստականների խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ:
Աշակերտներին ավելի շատ հետաքրքեց, թե փախստականներն ինչ հարցերով են դիմում Պաշտպանին: Իրավապաշտպան Հարությունյանը նշեց, որ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց դիմումները hիմնականում վերբերել են բնակարանային խնդիրներին: Դիմումներ եղել են նաև Փախստականների ճամփորդական փաստաթղթի հետ կապված, որն անգլերեն լեզվով է, ինչը շատ մարդկանց մոտ որոշակի խնդիրներ է առաջացնում: Իրավապաշտպանը ավելացրեց նաև, որ այս հարցով մտահոգ է Պաշտպանը, և այս խնդիրը բարձրացվել է նաև 2011թ. Տարեկան զեկույցում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը