Կոլումբիական բանակը դադարեցրել է FARC ռադիոկայանի հեռարձակումը
Աշխարհ
Կոլումբիայի զինված ուժերը դադարեցրել են «Դիմադրության ձայն» ռադիոկայանի հեռարձակումը, որը ծայրահեղ ձախերի խմբավորման՝ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» (FARC) հիմնական մեդիա գործիքն էր երկրի տարածքում։ Այս մասին է հաղորդում BBC լրատվականը։
Մետա նահանգում գտնվող ծայրահեղականների ճամբարում իրականացված հատուկ գործողության ընթացքում զինվորականները հայտնաբերել և առգրավել են բարձրախոսներ, ուժեղացուցիչներ, համակարգիչներ և գեներատոր, որոնց միջոցով իրականացվել է հեռարձակումը։
Նշենք, որ «Դիմադրության ձայն» ռադիոկայանը ընդհատակյա հեռարձակում է իրականացրել 15 տարիների ընթացքում։ 2010թ.–ին կոլումբիական իշխանություններին հաջողվեց ժամանակավորապես դադարեցնել ռադիոկայանի գործունեությունը, սակայն այն հետագայում վերականգնվեց։ Դրա հիմնական գործունեությունն ուղղված էր «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» (FARC) համար զինվորներ պատրաստելուն և կառավարության քննադատության ենթարկելուն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ