«Հրապարակ». ԵԱՀԿ պատվիրակությունը կղեկավարի Արտաշես Գեղամյան
Հայկական Մամուլ
ԱԺ-ում վերջնականապես որոշել են, թե ովքեր են լինելու ԵԱՀԿ-ի, «Եվրանեսթի», ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունների ղեկավարները: Փոփոխությունները, ինչպես կառավարության դեպքում, մեծ չեն: «Եվրանեսթի» պատվիրակությունը նախկինի պես կղեկավարի Վահան Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ինը՝ Դավիթ Հարությունյանը: Արամ Սաֆարյանի փոխարեն ԵԱՀԿ պատվիրակությունը կղեկավարի նույն ինքը՝ Արտաշես Մամիկոնիչը, ինչը հետաքրքիր է ոչ միայն ներքաղաքական, այլև, առաջին հերթին, արտաքաղաքական տեսանկյունից:
Թերթը գրում է, որ չպետք է մոռանալ, որ Արտաշես Գեղամյանը ներքին կյանքում Քոչարյանի անհաշտ ընդդիմախոսներից է, սակայն, միևնույն ժամանակ, Եվրասիական միության հայաստանյան մեծ ջատագովներից է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ