«Հայկական Ժամանակ». Կառավարության ծրագրի «նպատակադրումները» իրականանալի են, բայց...
Հայկական Մամուլ
Երեկ կառավարության արտահերթ նիստում հավանության արժանացավ կառավարության 2012-2017–ի ծրագրի նախագծի վերջնական տարբերակը, որը Ազգային ժողովին կներկայացվի հունիսի 20-ին ու, թերևս, առանց փոփոխությունների կընդունվի:
Ծրագրին կողմ քվեարկողները պետք է հավատան, որ առաջիկա հինգ տարիներին այս կառավարությունը ապահովելու է տարեկան առնվազն 5-7 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի կրկնապատկում, աղքատության ցուցանիշի նվազում՝ ընդամենը 8-10 տոկոսով, ծնելիության աճ...
Չնայած կառավարության ծրագրի նախագծում տեղ գտած այս «նպատակադրումները», մեղմ ասած, իրականանալի են, բայց ամբողջ խնդիրն այն է, որ իր նախկին՝ 2008-2012–ի ծրագրում այս նույն կառավարությունը նույնպես իրականանալի «նպատակադրումներ» էր արձանագրել, բայց հիմնավորապես տապալեց այդ ծրագիրը ամբողջությամբ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ