«Երկիր». Մանուկ Վարդանյանն ՕԵԿ–ին չի անդամակցի
Հայկական Մամուլ
Նախարար չվերանշանակվելը տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար Մանուկ Վարդանյանն այնքան էլ ծանր չի տարել և հիմա հանգստանում է: Ավելին՝ այն պահին, երբ թերթը զանգահարել է, նա հեռուստացույց դիտելիս է եղել և հայտնել է, որ առաջիկա անելիքների մասին դեռ չի մտածել:
«Մտածելու համար դեռ բավականին ժամանակ կա: Հետագայում կտեսնենք, թե ինչով կզբաղվեմ, հիմա շուտ է պատասխան տալ»,- «Երկիր»-ի հետ զրույցում հայտնել է նախկին ՕԵԿ-ական նախկին նախարարը: Հարցին, թե ՕԵԿ-ին անդամակցելու մասին որոշո՞ւմ էլ դեռ չի կայացրել, Վարդանյանը պատասխանեց. «Չկա, կարծում եմ՝ չի էլ լինի»:
Թե ինչո՞ւ կրկին ՕԵԿ-ական դառնալու ցանկություն չունի, Վարդանյանը չի պատասխանել և նշել է, թե «նախ չգիտեմ, թե նոր անդամագրման կարգն ինչպիսին է, հետո էլ՝ հարցեր կան»:
Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին նախկին նախարարը լավ կադր և փորձված անձնավորություն է համարում և կարծում է, որ լավ նախարար կլինի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ