«Հրապարակ». Սերժ Սարգսյանի խնամին և բուհի պրոռեկտորը` բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի թեկնածուներ
Հայկական Մամուլ
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Ըստ շրջանառվող լուրերի՝ թեկնածուների թվում է բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը: Ինչպես նաև «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Երևանի ավագանու անդամ, դոկտոր-պրոֆեսոր Արա Մինասյանը: Սակայն վերջինս, ըստ լավատեղյակների, առանձնապես ոգևորված չէ այդ հեռանկարից և մի նեղ միջավայրում ասել է՝ իմ ինչի՞ն է պետք դա, մեծ հաստատություն եմ ղեկավարում, հետո էլ անպայման շահարկելու են:
Թերթը հիշեցնում է, որ նա Սերժ Սարգսյանի խնամին է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ