«Ժողովուրդ». Դերենիկ Դումանյանի «Հանձնընդունելության» արարողությանը ներկա չի եղել նաև Հարություն Քուշկյանը
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրել է նախարարության աշխատակիցներին: Արարողությանը ներկա չի եղել արդեն նախկին նախարար Հարություն Քուշկյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Սարգսյանն ասել է, թե ինքը տեղյակ է, որ Քուշկյանը ներկա չի լինելու, ավելին, ինքն է թույլատրել նրան բացակայել: «Հանձնընդունելության» արարողությանը ներկա չի եղել նաև Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը, որը, ըստ ամենայնի, այլևս չի աշխատելու նախարարությունում: Հունանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ այժմ արձակուրդի մեջ է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ