Մեքսիկայում հավատացյալներ փոխադրող ավտոբուսը վթարվել է «սատանայի շրջապտույտին»
Աշխարհ
Նոյեմբերի 19-ին Մեքսիկայում քրիստոնյա ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է El Universal պարբերականը։
Պատահարը տեղի է ունեցել Մեխիկո նահանգի Տենանսինգո քաղաքի մոտակայքում։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը չի կարողացել վարել ավտոբուսը՝ արգելակների անսարքության պատճառով, ինչի արդյունքում ավտոբուսը ընկել է ձորը՝ 40 մետր բարձրությունից։
Պատահարի արդյունքում զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 34-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ տեղացիների շրջանում վթարի վայրը հայտնի է «սատանայի շրջապտույտ» անվանմամբ՝ տվյալ տարածքում տեղի ունեցող հաճախակի ՃՏ պատահարների պատճառով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ