«Երկիր». Աժ մշտական հանձնաժողովները վաղը նիստ են գումարելու
Հայկական Մամուլ
5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն արդեն աշխատանքային հունի մեջ են ընկել: Գրեթե բոլոր նորեկներն արդեն տեդեկավորվել են իրենց աշխատասենյակներում և ծանոթանում են տեղանքին: Աժ-ում արվում են վերջին շտրիխները:
«Երկիր»-ի տեղեկություններով` Աժ մշտական հանձնաժողովները վաղը նիստ են գումարելու և որոշելու են հանձնաժողովների փոխնախագահներին:
Ի.դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ներկայացնել մի օրինագիծ, որը հնարավորություն կտա 5-ական պատգամավոր ունեցող ՀՅԴ-ին և «Ժառանգությանը» մասնակցել բոլոր 12 հանձնաժողովների աշխատանքներին. ընդդիմադիր երկու խմբակցությունը երեք հանձնաժողովներում անդամ կունենան և կմասնակցեն նիստերին ձայնի իրավունքով: Աժ նախագահն առաջարկել է նաև, որ հանձնաժողովների նիստերի ժամերը չհամընկնեն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ