«Չորրորդ ինքնիշխանություն». Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են
Հայկական Մամուլ
Շրջանառվող լուրերի համաձայն, նախորդ շաբաթ Արցախում հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք բավականին երկար զրուցել են ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների շուրջ: Նույն լուրերի համատեքստում, ակտիվ խոսակցություններ են գնում այն մասին, որ Քոչարյանն Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ այս ընտրությունները պետք է լինեն ամենաժոդովրդավար ընտրությունները Արցախում, և որ բոլոր քաղաքական ուժերն էլ Սահակյանի կողքին կլինեն այնպես, ինչպես որ հարկն է: Դաշնակցությունը՝ վառ օրինակ:
Միևնույն ժամանակ խոսք է գնում այն մասին, որ Սեդրակիչը Բակոյի հետ քննարկել է նաև Արցախում նախատեսված ներդրումային ծրագրերի հարցն ու ակնարկել, որ այս տարի հատկապես ՌԴ-ից ու ԱՄՆ-ից շատ ավելի լուրջ գործարարներ են ոտք դնելու Արցախ:
Այս հանդիպման վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է պարզաբանումներ ստանալ երկու կողմից էլ, որոնք էլ, ըստ էության, ոչ հերքել, ոչ հաստատել են ստացված տեղեկությունը: Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է. «Ես այդ հանդիպման հետ կապված տեղեկություններ չունեմ: Ավելին, մի քանի օր է, ինչ Ռոբերտ Քոչարյանն երկրից դուրս է գտնվում, բայց նրա վերադարձից հետո ես կփորձեմ ճշտել այդ տեղեկությունը»:
Դե իսկ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ իր հերթին նկատել է. «Ես չեմ կարող ասել, այս րնթացքում նման հանդիպում եղել է, թե՞ ոչ, բայց մայիսի 9-ին Արցախում տեղի ունեցած միջոցաոումների ժամանակ մի շարք պաշտոնյաների հետ միասին Արցախում էր գտնվում նաև Ռոբերտ Քոչարյանը: Իսկ այդ ընթացքում շատ հնարավոր է, որ նրանք զրույցի բռնված լինեին տարբեր թեմաների շուրջ, բայց պարտադիր չէ, որ այն վերաբերեր գալիք նախագահական ընտրություններին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ