«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանը ցանկանում է ԱԺ-ի հաշվին ծառայողական ավտոմեքենա ունենալ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Նիկոյանը շարունակ գնում է Հովիկ Աբրահամյանի հետքերով: Նրանից հետո ստանձնելով ԱԺ նախագահի թափուր մնացած պաշտոնը՝ հիմա էլ ցանկանում է իրեն վերցնել Արգամիչի՝ շարքային պատգամավոր եղած ժամանակվա թափուր մնացած աշխատասենյակը: Խոսքը ՀՀԿ խմբակցության սենյակի դիմաց գտնվող մեծ, բավական լավ վերանորոգված ու կահավորված աշխատասենյակի մասին է, որի վրա աչք ունի ԱԺ նախկին նախագահը: Ըստ թերթի տեղեկությունների՝ նա ամեն գնով ցանկանում է ԱԺ հաշվին ծառայողական ավտոմեքենա ունենալ: Եվ սա այն դեպքում, երբ Նիկոյանն արդեն շարքային պատգամավոր է: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Նիկոյանը խնդրել էր, որ մինչև կառավարություն տեղափոխվելը խորհրդարանն իրեն մեքենա հատկացնի, և հիմա, երբ պարզ է դարձել, որ ինքը չի գնալու գործադիր, փորձում է պահել այդ մեքենան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ