«Երկիր». Քաղաքաշինության նախարարի աթոռն աճուրդով է գնվել
Հայկական Մամուլ
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան նախարարությունների աշխատակազմերին ներկայացրել է նորանշանակ նախարարներին, այդ թվում՝ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանին: Վերջինս էլ խոստացել է աշխատել ավելի արդյունավետ և թափանցիկ:
Մինչ Թադևոսյանը կդրսևորի «թափանցիկություն» իր աշխատանքում, «Երկիր»-ը նրա նշանակման մասին մի քանի ուշագրավ մանրամասներ է պարզել: Հայտնի է, որ մամուլը քաղաքաշինության նախարարի պաշտոնում մի քանի ՕԵԿ-ականի անուն էր շրջանառում: ՕԵԿ-ի թերթի ադբյուները հայտնել են, որ բոլոր այդ մարդիկ, իրոք, եղել են նախարարի պոտենցիալ թեկնածուներ, իսկ Սամվել Թադևոսյանի բախտն է բերել, որովհետև, մեղմ ասած, նա այդ պաշտոնին հասել է աճուրդի միջոցով:
Ըստ թերթի աղբյուրների՝ նախարարի աթոռի համար հենց Թադևոսյանն է համաձայնել վճարել այն գումարը, որը պահանջել է կուսակցության նախագահը, մյուս թեկնածուների գումարը մի քանի հարյուր հազարով չի բավականացրել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ