«Հրապարակ». Կադրային ջարդ չի լինելու
Հայկական Մամուլ
Ուրբաթ օրը նախագահական կանչված նոր նախարարների համար Սերժ Սարգսյանն որոշակի սահմաններ է գծել, որտեղից այն կողմ նախարարը չպետք է անցնի: Առաջինը՝ «կողքերը չնայել», «աչքը որևէ բանի վրա չգցել»: Երկրորդը՝ կադրային ջարդ չիրականացնել. ցանկացած փոփոխություն խիստ պատճառաբանված պետք է լինի, ցանկալի է՝ փոփոխություններ ընդհանրապես չանել,- հորդորել է Սերժ Սարգսյանը:
Եթե հաշվի առնենք, որ նախարարները բոլորն էլ նշանակվել են ԲՀԿ-ի վայր դրած պորտֆելների «շրջանակում», ապա այդ նախարարություններում աշխատող ԲՀԿ-ականները կարող են հանգիստ շունչ քաշել, որովհետև «կադրային ջարդ» չիրականացնելու կառուցողական հրահանգն առաջին հերթին վերաբերել է հենց նրանց:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ