Արդյոք հակառակորդի՞ կրակոցից է մահացել զինծառայողը
Հասարակություն
Երեկ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ hունիսի 18-ի առավոտյան ժամը 08.25-ի սահմանում, ԼՂՀ պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:
ՊՆ քննչականից պարզեցինք, որ այդ վարկածը նախնական է, սակայն հաղորդագրությունում այդպես չէ նշված:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը նշեց, որ hարուցվել է քրեական գործ 104 հոդվածի երկրորդ մասի 13-րդ կետով (սպանություն):


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը