Ուգո Չավեսը չի մասնակցի նախագահական ընտրությունների նախընտրական բանավեճին
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում կայանալիք հեռուստաբանավեճերին։
Չավեսի մրցակից Էնրիկե Կապրիլեսը նախագահի թեկնածու է գրանցվել ընդդիմադիր 30 կուսակցությունների կազմած կոալիցիայի անունից։
«Ես ցանկանում եմ հանդես գալ որպես «ծանր քաշային», այլ ոչ թե որպես «դատարկություն»», – ասել է Չավեսը՝ պարզաբանելով դեբատներից հրաժարվելու պատճառը։
Չավեսը բազմաթիվ անգամ աչքի ընկել իր մրցակցի հասցեին բավական կոշտ արտահայտություններով։
Հիշեցնենք, որ 57-ամյա Չավեսն անցյալ տարի Կուբայում քաղցկեղի դեմ բուժման կուրսեր է ընդունել։
Վենեսուելայում նախագահի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ