Բակո Սահակյանի հետ քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը
Արցախ
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից Լուրեր.com-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաեւ մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան