Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն ԱՄՆ-ը կարող է դադարեցնել որոշ երկրների հետ իրականացվող առևտուրը․ Թրամփ Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբայ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան Երկրաշարժ է գրանցվել Վրաստանում 

Մենք հանձնվել չենք կարող և չենք հաշտվելու Հայաստանի կործանման ծրագրի հետ. Լևոն Զուրաբյան

Հայկական Մամուլ

«Չորրորդ ինքնիշխանության» զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.

-Պարոն Զուրաբյան, օրերս հայտարարել էիք, որ Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցները վերածվելու են պատգամավորական գրասենյակների: Կմանրամասնե՛ք՝ ի՞նչ է դա նշանակում:

-Այդ գաղափարը շատ բնականորեն ծնվեց: Եթե պատկերցանենք մի իրավիճակ, որ իշխանությունները չկարողանային ընտրակաշառք բաժանել, բազմակի քվեարկություն կազմակերպել և այլ լայնածավալ օրինախախտումներ անել, ապա ինձ համար միանշանակ է, որ մենք ոչ միայն համամասնական ընտրակարգով կունենայինք մի քանի անգամ ավելի շատ պատգամավորներ, այլ  նաև մեծամասնականով Կոնգրեսի կողմից հաղթանակ արձանագրած կլինեին այնպիսի մարդիկ, ինչպիսիք են՝ Սարիբեկ Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, Վլադիմիր Կարապետյանը, Մանուշակ Պետրոսյանը, Վահագն Խաչատրյանը, Մանուել Գասպարյանը, Արշակ Բանուչյանը, Տիգրան Տեր-Պետրոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Դավիթ Մաթևոսյանը, Սեդրակ Հովհաննսիյանը, Լևոն Խաչատրյանը, բազմաթիվ այլ մարդիկ, որոնք այսօր ԱԺ-ում չեն, բայց միանշանակ հաղթել են իրենց տարածքներում: Եվ այդ հաղթանակը նրանցից գողացվել է համատարած ընտրակաշառքի շնորհիվ: Այս առումով ամենացցունը Սարիբեկ Սուքիասյանի դեպքն է, երբ իր հակառակորդը, ըստ պաշտոնական տվյալների, ընդամենը 400 ձայնով է անցել առաջ այն դեպքում, երբ միայն անվավեր քվեարթերթիկների թիվը մի քանի անգամ գերազանցել է այդ «առաքելությունը»: Այս բոլոր հաղթած պատգամավորները այսօր պետք է ներկայացված լինեին ԱԺ-ում և պետք է կարողանային պաշտպանել իրենց ընտրատարածքի քաղաքացիների օրինական շահերը: Եվ քանի որ ընտրակեղծարարության պատճառով նրանք ներկայացված չեն ԱԺ-ում, մենք պետք է ստեղծենք մի մեխանիզմ, որը թույլ կտա այդ քաղաքացիներին Կոնգրեսի խմբակցության միջոցով բարձրացնել իրենց ձայնը ԱԺ-ում և պետական իշխանության այլ մարմիններում:

-Պարոն Զուրաբյան, իսկ արդեն որոշե՞լ եք, թե ինչպես է գործելու այդ մեխանիզմը:

-Դա դեռ կանոնակարգված չէ, բայց ես արդեն 2 հաղթած պատգամավորների, որոնցից գողացվել է հաղթանակը՝ Սարիբեկ Սուքիասյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ պայամանավորվածություն ունեմ, որ իրենց դիմած քաղաքացիների դիմումներով կզբաղվեմ: Դա նշանակում է, որ ցանկացած դիմում կամ հարց, որը նեկայացվել է իրենց պատգամավորական գրասենյակներ, և որը իրենք նպատակահարմար կհամարեն բարձրացնել ԱԺ-ում կամ այլ ընթացք տալ, ես պատրաստ եմ բարձրացնել՝ օգտագործելով իմ պատգամավորական մանդատը: Այսինքն՝ մենք, մեր բոլոր հաղթած պատգամավորների ներկայացուցիչներն ենք լինելու ԱԺ-ում:

-Այս օրերին նորից շատ է խոսվում Կոնգրեսի անելիքների, ռազմավարության մասին, Դուք ինչպե՞ս եք տեսնում, ի՞նչ ռազմավարական անելիքներ ունի Կոնգրեսը:

-Ակնհայտ է, որ նախագահական ընտրությունները քաղաքական մթնոլորտի ակտիվացման, եթե կուզեք՝ էլեկտրիզացման առումով շահեկանորեն տարբերվում են ԱԺ ընտրություններից: Նախագահական ընտրությունները բոլորը ընկալում են որպես երկրում իշխանությունը փոխելու հնարավորություն: Եվ մարդիկ ավելի հակված են օգտվել այդ հնարավորությունից և ոչ թե ընկալել այդ ընտրությունները որպես փոքր, նեղ կուսակցական, այդ թվում նաև նյութական հարցերի լուծման միջոց: Ակնհայտ է նաև, որ ռեժիմիը փորձում է կրկնել նախագահական ընտրությունների ժամանակ կեղծարարության նույն մեխանիզմները: Սակայն այս անգամ դա անելու է լրիվ նոր պայմաններում, պայմաններ, երբ անգամ պաշտոնական տվյալներով չունի առաջին փուլով հաղթելու համար անհրաժեշտ ընտրազանգված: ՀՀԿ մեկուսացման գործընթացը շարունակվում է, և բնական է, որ Կոնգրեսը, որպես լուրջ քաղաքական ուժ, նախագահական ընտրություններում իր մասնակցության ռազմավարությունը վերջնականապես որոշելու է աշնանը: Եվ այստեղ ամենակարևոր խնդիրը, որ դրված է Կոնգրեսի առջև, այն է, որ մենք կարողանանք պահպանել մեր շարժման միասնականությունը, համախմբումը և մարտունակությունը: Այդպիսի նախադրյալներով է, որ մենք կկարողանանք ամենավճռական քայլերը կատարել նախագահակն ընտրություներին մասնակցելու առումով, և միայն նման դեպքում Կոնգրեսի հետ հաշվի կնստեն բոլոր քաղաքական ուժերը և միջազգային հանրությունը: Հաղթանակի բանալին, որը կարող է ձեռք բերվել նաև հետընտրական գործընթացների շնորհիվ, քաղաքական ուժերի, հասարակական համախմբման մեջ է՝ Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ: Ուրեմն պտք է մտածել այնպիսի թեկնածուի մասին, որը ունի քաղաքական դաշտը համախմբելու ամենամեծ կոնսոլիդացիոն ներուժը. չեմ կարող չնշել, որ այս առումով Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչին իր հեղինակությամբ համեմատելի թեկնածու քաղաքական դաշտում չի նշմարվում:

-Պարոն Զուրաբյան, իսկ եթե ԲՀԿ-ն իր համար առանձին թեկնածու առաջադրի, Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվի, բնականաբար՝ նաև Սերժ Սարգսյանը, ի՞նչ է այդ դեպքում անելու Կոնգրեսը:

-Ես կարծում եմ , որ բոլոր այն ուժերը, որոնք անկեղծ են Սերժ Սարգսյանի ռեժիմից այս երկիրը փրկելու մտադրության մեջ, հեշտությամբ կհամաձայնեն իմ նշած թեկնածության հետ՝ որպես ռեժիմի դեմ ընդվզումը հաջողության հասցնող ամենահուսալի երաշխավորի:

-Իսկ չե՞ք համարում, որ այս ընտրությունների ժամանակ կատարված լայնածավալ կեղծիների հետևանքով ստեղծված տրամադրությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ ժողովրդի վճռականության վրա, նրանց մորիլիզացիայի վրա:

-Ճիշտ եք՝ ամեն կեղծված ընտրություն ստեղծում է հուսահատության և հիասթափության նոր ալիք, անգամ նպաստում մարդկանց արտագաղթին:

Փորձը ցույց է տալիս, որ նման վիճակներում ամենակարևորը շարժման ունակությունն է արագորեն հաղթահարելու բնականորեն ստեղծված հոգեբանական այս իրավիճակը, հաղթահարել որոշ մարդկանց մեջ պարտվողականության տրամադրությունները: Մենք նահանջելու տեղ չունենք, մենք հանձնվել չենք կարող և մենք երբեք չենք հաշտվելու Հայաստանի կործանման ծրագրի հետ: Հակառակը, օգտագործելով այն հանգամանքը, որ վերջին հինգ տարվա մեջ Հայաստանում ձևավորվել է համարձակ քաղաքացիական հասարակություն, այն հանգամանքը, որ մարդիկ սկսել են ամենուրեք պայքարել իրենց իրավունքների համար, որ երկրի  ճակատագրով ժողովրդավարական ազատությունների և սահմանադրական կարգի հաստատումով մտահոգված մարդիկ այսօր համախմբված են մի հզոր ինստիտուցիոնալ շարժման մեջ, նաև այն հանգամանքը, որ ԱԺ-ում նվաճել ենք փոքրիկ, բայց կարևոր պլացդարմ՝ ի դեմս 7 պատգամավորների, մեր բոլորիս պարտքն է արդարացնել շարժման նպատակներին հավատացած այս բոլոր մարդկանց վստահությունը, ինչը և անելու ենք: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն ԱՄՆ-ը կարող է դադարեցնել որոշ երկրների հետ իրականացվող առևտուրը․ Թրամփ Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի ԴուբայՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղելՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-ՇահնազարյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. ՀնդկաստանԵրկրաշարժ է գրանցվել ՎրաստանումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցում
Ամենադիտված