Թուրքիայում քրդերի հետ բախման արդյունքում զոհվել է 7 մարդ
Թուրքիա
Թուրքիայի հարավ-արևելյան շրջանում Իրաքի հետ սահմանի մոտ առնվազն 7 թուրք զինծառայող է զոհվել քուրդ գրոհայինների ծուղակում հայտնվելու պատճառով։ 15 զինծառայող ծանր վիրավորվել է, հաղորդում է Hurriyet Daily News-ը։
Զինվորականների խոսքերով, քուրդ գրոհայինները Թուրքիայի տարածք են ներթափանցել Հյուսիսային Իրաքից։
Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) ձախ անջատողական խմբավորում է, որոնք 1984–ից պայքարում են քրդական ինքնավարության ստեղծման համար. այն հիմնականում գործում է Թուրքիայի հյուսիս-արևելյան շրջանում։
Այդ ընթացքում հակամարտության պատճառով զոհվել է ավելի քան 40 հազար մարդ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)