Քադաֆիի որդին իր ազատությունը գնահատել է 2 մլրդ դոլար
Աշխարհ
Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ–Իսլամը, իրեն ազատելու դիմաց լիբիացի ապստամբներին առաջարկել է կաշառք՝ 2 մլրդ ԱՄՆ դոլարի չափով։ Այդ մասին է հայտարարել ԻՏԱՌ–ՏԱՍՍ լրատվական գործակալությունն այսօր՝ նոյեմբերի 20-ին։
Գործակալության աղբյուրների հաղորդմամբ՝ ապստամբները մերժել են Սեյֆ ալ–Իսլամի առաջարկը և հայտարարել, որ կաշառք ընդունելով՝ նրանք «կստորացնեին հեղափոխությունը»։ Քադաֆիի որդին պետք է կանգնի լիբիական դատարանի առջև. նրան մեղադրում են մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։
Նշենք, որ Սեյֆ ալ–Իսլամ Քադաֆին բռնվել է Լիբիայի հարավում՝ նոյեմբերի 19-ին։ Նրան բռնել են երկու ուղեկցողների հետ միասին՝ Օբարի քաղաքի մոտակայքում։ Մինչ այդ նրա գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություններ չկային։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ