Երևանում միկրոավտոբուսների թիվը հնարավորինս կնվազի
Հասարակություն
Մինչև աշուն քաղաքային երթուղային ցանցում միկրոավտոբուսների թիվը հնարավորինս կնվազի: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Սարուխանյանը:
Նրա խոսքերով, ուշադրությունը կենտրոնացված է հատկապես մայրաքաղաքի կենտրոնով երթևեկող միկրոավտոբուսների վրա:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, տրոլեյբուսներով, միկրոավտոբուսներով և մետրոպոլիտենով: Նկատի ունենալով վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի ավելացման միտումները՝ քաղաքային իշխանությունները որդեգրել են ավտոբուսները քաղաքային երթուղային ցանցում ավելացնելու և զուգահեռաբար միկրոավտոբուսների թիվը նվազեցնելու քաղաքականություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը