«Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի արդյունքում կա նաև երրորդ տուժող
Հասարակություն
«Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի արդյունքում կա նաև երրորդ տուժող։
Փակ գանգուղեղային տրավմայով, քթոսկրերի կոտրվածքով «Մուրացան» զինվորական հոսպիտալ է տեղափոխվել բուժծառայության ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» զինվորական հոսպիտալի բժշկուհիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Նա նշեց, որ Գարիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Առողջական վիճակը գնահատվում է ծանր, հուսանք՝ կյանքին վտանք չի սպառնում»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Սողոմոնյանն այսքան ուշ դիմել բժշկի, ասաց, որ Գարիկն ինքը չի ցանկացել դիմել, սակայն նրան ընկերները բերել են հիվանդանոց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը