Սևանա լճին որևէ վտանգ չի սպառնում. Ադիբեկ Ղազարյան (տեսանյութ)
Տեսանյութեր
Ենթադրում եմ, որ Սևանա լճի ջրի մակարդակը նույնը կմնա, ինչ նախորդ տարի, ու Սևանին բնապահպանական առումով որևէ վտանգ չի սպառնում: Լուրեր.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ օրերս Կառավարությունը հաստատեց ոռոգման ջրի պակասը լրացնելու նպատակով Սևանա լճից լրացուցիչ 150 միլիոն խմ ջուր բաց թողնելու նպատակով կատարվելիք օրենսդրական փոփոխությունների նախագիծը՝ այն պատճառաբանությամբ, թե ջրի սակավության հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ու այն վավերացնելու խնդրանքով որոշվել է դիմել ԱԺ։
Մեր դիտարկմանը, թե բնապահպանները պնդում են, որ այս տարի ջրամբարներում ջրի պաշարներն անցյալ տարվանից ավելի են ու Սևանա լճից կրկնակի ծավալով ջուր վերցնելը հիմնավորված չէ, Ղազարյանն այսպես արձագանքեց.
«Ես չգիտեմ՝ էդ որ բնապահպանն է, կարող եմ ես իրեն մեքենայով, բենզինով ապահովել, թող գնա Ապարանի ջրամբարը տեսնի, փոշմանի հետ գա իր ասածներից»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի