Գերզգայունությունը՝ թերությո՞ւն, թե՞ առավելություն
Հասարակություն
Այս հոդվածը կարդալուց հետո Դուք հաստատ կփոխեք Ձեր կարծիքը գերզգայուն մարդկանց հանդեպ։
Գերզգայունությունը բնավորության գիծ է կամ տեմպերամենտ, որը բնութագրվում է շրջակա միջավայրի հանդեպ շատ ուժեղ զգայունությամբ։
Գերզգայունությունը բնածին է, հաճախ՝ ժառանգական, այն հիվանդություն չէ, սակայն կան մի շարք գործոններ, որոնք ստիպում են մարդուն լինել գերզգայուն, հոգեբանական այս մշտական վիճակը կարող է մարդուն գցել դեպրեսիայի մեջ, նրանք հաճախ են արտասվում՝ չկարողանալով զսպել իրենց զգացմունքները՝ դիմացինների վրա թողնելով թույլ մարդու տպավորություն, այն ինչ դա պարզապես ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ է։
Գերզգայուն մարդկանց ուղեղը չի աշխատում այնպես, ինչպես սառարյուն մարդկանց մոտ։ Նրանք ավելի շատ օգտագործում են ուղեղի աջ կիսագունդը, որը մարդուն դարձնում է ավելի ինտուիտիվ և կրեատիվ։ Գերզգայուններն օժտված են բարձր մտավոր կարողություններով և հեշտությամբ կարողանում են կենտրոնանալ իրենց հանձնարարված ցանկացած առաջադրանքի վրա, նրանց ուղեղն ունակ է մեծ քանակի ինֆորմացիա ընկալել։ Նրանք զգայուն են դիմացինի արած հումորի, աղմուկի, սովի, քիմիական հոտերի հանդեպ և ավելի հեշտությամբ են նյարդային դառնում քան նվազ զգայունները։
Այս մարդիկ ավելի ռոմանտիկ են. Նրանցից շատերի սիրելի երաժշտությունը Ժակ Բրելի Ne me quitte pas երգն է։
Գերզգայունները շատ խելացի են և հետաքրքրվում են հատկապես արվեստի տարբեր ճյուղերով, փիլիսոփայությամբ, խորը թեմաներով, խղճով են, գիտակից, սակայն սթրեսային իրավիճակներում դառնում են անկարողունակ՝ կարիք ունենալով հանգստի և միայնության։
Գերզգայո՞ւն եք, թե՞ ոչ. եզրահանգումները թողնում ենք Ձեր դատին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը