ԱՄՆ կառավարությունը պահանջում է Մոնղոլիա վերադարձնել 1 միլիոն դոլար արժողությամբ գտածոն
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ կառավարությունը դատական հայտ է ներկայացրել Նյու-Յորքի դատարան՝ պահանջելով Մոնղոլիա վերադարձնել 1 միլիոն դոլար արժողությամբ գտածոն, հայտնում է The Washington Post-ը:
Գտածոն տիրանոզավրի կմախք է, որը, ըստ Նյու Յորքի դատախազի, Մոնղոլիայից ապօրինի կերպով տեղափոխվել էր ԱՄՆ: Կենդանու միայն գանգն ունի 2.5 մետր երկարություն, ատամների մեծությունը 15 սանտիմետր է։
Աճուրդում գտածոյի սկզբանական արժեքն էր 15 հազար դոլար, սակայն այն վաճառվել է 1 միլիոն դոլարով:
Կմախքը հայտնաբերվել էր Գոբի անապատում մինչև 1946 թվականին, սակայն պեղվել էր 1995-2005 թվականների ընթացքում: Այն հսկայական մշակույթային և պատմական նշանակություն ունի Մոնղոլիայի համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում