Նորածնի մարմին՝ ջրատարում
Հասարակություն
Երեկ՝ հունիսի 18-ին սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Մայիսյան գյուղի մի ջրատարում նորածնի դիակ են գտել: Նորածինն արական սեռի է եղել, նրա պորտալարը կտրված չի եղել: Աղբյուրի փոխանցմամբ, դաշտում աշխատող գյուղացիներն են պատահմամբ գտել երեխայի դին ու ահազանգել իրավապահներին: Թե ինչպես է երեխան հայտնվել ջրատարի մեջ, դեռ հայտնի չէ:
Ոստիկանությունից նույնպես հաստատել են, որ նման ահազանգ են ստացել եւ հայտնել, որ հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը