Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Թրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ Պեկինին Արսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարում Հունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Նոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել Քրեյգին Դոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ է Ուկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին 

«Աստված հոգիդ լուսավորի, Հրանտ». Փայլանի հայերեն խոսքերը մեջլիսի արձանագրություններում «X» նշանով են արտացոլվել

Հասարակություն

Դինքն իր ողջ կյանքի ընթացքում պաշտպանեց խաղաղության, արդարության մեջ միասին ապրելու կամքը: Սակայն, դժբախտաբար, սրանից ուղիղ 11 տարի առաջ սպանվեց պետության հետ առնչություն ունեցող կազմակերպության կողմից: Թուրքիայի մեջլիսում իր ելույթն այս խոսքերով է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը:

«Հանցագործությունից շուրջ 3 տարի առաջ իր պարբերականում Դինքը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Սաբիհա Գյոքչենը՝ Աթաթուրքի որդեգիր զավակը, հայ որբ է: Թուրքիայում մեկ անձի հայ լինելու մասին պնդումն անմիջապես ընդունվեց որպես մեծ հանցանք: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայ լինելու մասին այդ պնդումը հանցագործություն համարեց: Գլխավոր շտաբը հատուկ հայտարարությամբ թիրախավորեց Հրանտ Դինքին, հայտարարվեց, թե նա «վիրավորում է թուրքականությունը»: Իհարկե, սրան որոշակի զարգացումներ հաջորդեցին»,- նշել է պատգամավորը:

Փայլանը հիշեցրել է, որ անգամ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները և ներկայացուցիչները չխորշեցին Դինքին թիրախավորող հայտարարություններից: Օրինակ, այն ժամանակվա արդարադատության նախարարը Հրանտ Դինքի համար հայտարարել էր. «Թիկունքից մեզ դաշունահարում են»: Նմանօրինակ հայտարարությամբ հանդես եկավ նաև այն ժամանակ պատգամավոր Ջեմիլ Չիչեքը: «Նման դեպքերում կարո՞ղ էին թերթերը անգործ մնալ: Այս օրերին թերթերն էլ, բնականաբար, թիրախավորեցին Հրանտ Դինքին: Դինքն անգամ կանչվեց Ստամբուլի նահանգապետարան, որտեղ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան սպառնացին՝ ասելով. «Չափդ իմացիր»: Եվ այդ ամբողջ ընթացքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության ղեկին էր և հետևում էր կատարվող իրադարձություններին: Եվ այս ամենի արդյունքում՝ մի ամբողջ պետության հետախուզական մարմինների տեղեկացվածության պայմաններում, նրանց աչքի առաջ Դինքը սպանվեց»,- նշել է Փայլանը:

Նա ընդգծել է, որ թեպետ բազմիցս իրենց հորդորել են երկրի իշխանություններին հետամուտ լինել հանցագործության բացահայտման գործում, սակայն ԱԶԿ-ն փոխարենը հանցագործության մեջ մեղավոր բոլոր գործիչների պաշտոնը բարձրացրեց՝ դարձրեց նախարար, նահանգապետ, հետախուզական վարչության ղեկավար: Փայլանի համոզմամբ՝ այս անհետևողականությունն է պատճառը, որ երկրում շարունակվում են հանցագործությունները, հասարակության տարբեր հատվածներ մեկը մյուսի դեմ են դուրս գալիս, հեղաշրջման փորձեր են տեղի ունենում:

«Հարգելի գործընկերներ, դեռևս շատ չենք ուշացել: Գիտեմ, որ հիմա վեր կկենաք և կասեք՝ գործում ներգրավված երկու գյուլենական կա, նրանք են մեղավորները: Սակայն ոչ, միայն գյուլենականները չեն, այստեղ մի ամբողջ պետության հավաքական պատասխանատվություն կա: Հիշեք, ցանկացած անպատիժ հանցագործություն նոր հանցանքի պատճառ է դառնում: Մի մոռացեք, հանցագործներին թաքցնողը ևս հանցակից է»,- հայտարարել է մեջլիսի հայ պատգամավորը:

Նա նշել է, որ իրենք՝ Դինքի ընկերները շարունակելու են արդարության հասնելու իրենց պայքարը: Խոսքի վերջում դիմելով Հրանտ Դինքին նա հայերենով ասել է. «Աստված հոգիդ լուսավորի: Շատ ապրես, Հրանտ»:

Ուշագրավ է, որ մեջլիսի արձանագրություններում Փայլանի կողմից հնչեցված հայերեն այս խոսքերը արտացոլվել են «X» նշանով:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային
Ամենադիտված