Ասա ինչ կոշիկ ես հագնում, ասեմ ով ես դու
Հասարակություն
Ըստ ասույթի՝ գրքի շապիկին նայելով՝ չենք կարող որևիցե եզրակացություն անել դրա պարունակության մասին, բայց հերիք է միայն մեկ հայացք գցել ցանկացած մարդու կոշիկներին, կարելի է ստույգ կարծիք կազմել նրա էության մասին։ Այս եզրահանգմանն են եկել Քանզասի համալսարանի հոգեբանները «Մարդու մասին առաջին տպավորությունների ձևավորումը» գիտական աշխատության մեջ։
Կոշիկների գույնը, ոճը և նույնիսկ նրանց արժեքը դետալներ են, որոնք թույլ են տալիս ուրվագծել դրանց տիրոջ էությունը։ Գիտնականներն ուսումնասիրել են 18 – 55 տարեկան 200-ից ավել մարդկանց. նրանց հանձնարարվել է՝ լրացնել հոգեբանական հարցեր պարունակող հարցաթերթիկ, որին պետք է կցեին այն կոշիկի լուսանկարը, որն իրենք հաճախ կրում են։ Այնուհետև համալսարանի հոգեբանության բաժնում սովորող 63 ուսանողներ պետք է գուշակեին տվյալ կոշիկները կրող անձանց տարիքը, սեռը և սոցիալական կարգավիճակը։ 90 տոկոսին հաջողվել է ճշգրիտ պատասխան տալ։ Ամենահետաքրքիրն այն է, որ հոգեբանական թեստի միջոցով նրանցից շատերին հաջողվել է նաև գուշակել այդ անձանց բնավորության որոշ գծեր։
Բարձր աշխատավարձով մարդիկ կրում են թանկարժեք կոշիկներ, բնավորությամբ էքստրավերտները կրում են հայտնի բրենդների կրկնօրինակները, սպորտային կոշիկներ կրողներն ագրեսիվ են, իսկ անհարմարավետ կոշիկներ կրողները բնավորությամբ հանգիստ անձինք։ Ուստի կոշիկները նշանային համակարգ են, որոնք իրենց մեջ պարունակում են տեղեկություններ այն կրողի մասին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը